Խոյ. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել:
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կլորիկ գումար է ծախսել իր հայրենիքում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների տոմսերի վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Մասնավորապես, նշվում է, որ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվողն իր մտերիմների ու ազգականների համար տոմս ձեռք բերելու վրա ծախսել է 170 հազար դոլար։
Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 66-ամյա Գագիկ Մահլամյանը հունիսի 28-ին սպանել է հարազատ եղբորը՝ 74-ամյա Գենետիկ Մահլամյանին։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը: