Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 66-ամյա Գագիկ Մահլամյանը հունիսի 28-ին սպանել է հարազատ եղբորը՝ 74-ամյա Գենետիկ Մահլամյանին։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ըստ ոստիկանության, թշնամանքի պատճառ է եղել Վեդիի Պուշկինի փողոցում գտնվող հողակտորը, եղբայրները հինգ տարի անհաշտ են եղել. տհաճ խոսակցությունները, հայհոյախառը վեճերն անպակաս են եղել:
Գագիկ Մահլամյանը պատմել է, որ ամեն անգամ Գենետիկի «զավթած» հողամասով անցնելիս եղբայրը զայրացել է, հայհոյել եւ պատշգամբից իր վրա առարկաներ նետել:
«Սեռական բնույթի հայհոյանքներ տվեց. էլ կպավ կնոջս, էլ երեխեքիս, մեկ էլ կիլո ու կես երկու կիլոյանոց երկաթ վերեւից գցեց, էդ էլ եկավ կպավ մեջքիս, որ կպել էր գլխիս հիմա ցրել էր: Հետո բարձրացա տուն»,- ոստիկանությունում խոստովանական ցուցմունք տալիս պատմել է Գագիկը, նշելով, որ Գենետիկի ձեռքից խլել է խոհանոցային տախտակն ու թիկունքից մի քանի անգամ հարվածել վզին եւ գլխին:
Հարեւանները ոստիկանություն են զանգել, բայց մինչև ոստիկանները հասել են Պուշկինի 39.1 հասցե, գտել են Գենետիկի դին:
Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով):
Մանրամասները՝ տեսանյութում: