ԼՂ ՊԲ. Կասեցվել են դիվերսիոն գործողություններ, երկու կողմից կան կորուստներ

Pcsx2 1.1.0 (R5396)
Շոու Բիզնես
  • Հայաստանում Աստղաին Նորություններ Դիտեք Այս Էջում.
Շոու Բիզնես
Սպորտ
  • Սպորտաին Նորություններ 2014թ.
Jpcsp R2711
Կայքի Մասին
  • Այցելեք Այս Էջ և Տեղեկացեք Մեր Կայքի Մասին
Pcsx2 1.0.0 (R5350)
Եղանակը Հայաստանում
  • Տեղեկացեք Եղանակի Մասին Այս Էջում.
DeSmuME 0.9.8
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբէր » 3 » Հայաստանի ֆինանսական շուկայում լիակատար բեսպրեդել է. «Հայկական ժամանակ»
11:10
Հայաստանի ֆինանսական շուկայում լիակատար բեսպրեդել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Այն, ինչ երեկ կատարվում էր Հայաստանի ֆինանսական շուկայում, այլ կերպ, քան լիակատար բեսպրեդել հնարավոր չէ բնութագրել։ Բեսպրեդել, որը հաստատել էր ՀՀ կենտրոնական բանկը և որում կամա թե ակամա ընդգրկվել էին Հայաստանի բոլոր բանկերն ու փոխանակման կետերը: Բանկերում մեկ դոլարը օրվա տարբեր ժամերի գնվում էր 435-437 դրամով և իբր վաճառվում էր 440-450 դրամով: Չենջերը օրվա երկրորդ կեսին դրամը գնում էին 440 դրամով և, իբր վաճառում էին 460 դրամով: ՀՀ կենտրոնական բանկը օրվա վերջին սահմանեց ՀՀ դրամի փոխարժեքը, որը իբր 442 դրամ 33 լումա էր: Իբր։ Այս երեք տառերով կարելի է բնորոշել մեր ֆինանսական շուկայի ողջ բովանդակությունը երեկվա ընթացքում: Իրականում վերը նշված գներով ոչ մի բանկ և ոչ մի փոխանակման կետ դոլար չէր վաճառում: Մալաթիայի շուկայում դոլարը երեկ կարելի էր գնել կեսօրին 470 դրամով, իսկ օրվա վերջին գինը հասավ 500 դրամի:

Այսպիսի վիճակը արժութային շուկայում այլ կերպ, քան բեսպրեդել որակել չի կարելի: Բանկերն ու չենջերը, փաստորեն, իրենց մոտ կախել էին ցուցանակ, իբր դոլարը վաճառվում է 450 դրամով, և օրը ցերեկով նայում էին իրենց հաճախորդների աչքերի մեջ ու սուտ խոսում «դոլար չկա» ասում էին: Արդյո՞ք իրենց կամքով էին բանկերն ու չենջերը պարզ խաբեությամբ զբաղվում: Երեկ կեսօրին մոտ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը իր մոտ է հրավիրել Հայաստանում գործող բանկերի ղեկավարներին և բավական երկար ժամանակ նրանց հետ փակ խորհրդակցություն անցկացրել: ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում այս հանդիպման փաստը հաստատեցին, սակայն որևէ մեկնաբանություն խորհրդակցության բովանդակության մասին. բնականաբար, չտվեցին: Հենց այս խորհրդակցությունից հետո չվաճառվող դոլարի «վաճառքի» գինը բանկերում համատարած սահմանվեց 440-450 դրամ ու հենց այդ հանդիպումից հետո Մալաթիայի շուկայում մեկ դոլարի ստվերային գինը հասավ 500 դրամի»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 527 | Ավելացրեց: Admin1998 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Одноклассника
Facebook
Մեր Ընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
» Գրանցված են կայքում
Ընդհանուր՝3
Նորերը այս ամիս՝0
Նորերը այս շաբաթ՝0
Նորերը երեկ՝0
Նորերը այսօր՝0
» ՆՐԱՆՑԻՑ
Ադմինիստրատոր ՝1
Մոդերատոր՝0
%