Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսն ամփոփել է աշխարհի առաջնության Կոլումբիայի հետ խաղի արդյունքները (2:1), ինչպես նաև խոսել կիսաեզրափակչում Գերմանիայի հետ սպասվող խաղի մասին:
«Հիանալի խաղ էր: Կոլումբիայի համար հիանալի առաջնություն էր: Հնարավոր է նրանք կկարողանային առաջ գնալ, եթե ¼ եզրափակչում չհանդիպեին Բրազիլիային:
Գերմանիսյի հետ խաղը կլասիկա է, շատ բարդ է լինելու: Մենք պետք է փորձենք գոլեր խփել»,- ասել է Լուիսը:
Նշենք, որ վերջին անգամ աշխարհի առաջնությունների շրջանակներում Բրազիլիան և Գերմանիան հանդիպել են 2002 թ-ին եզրափակչում: Այդ ժամանակ Ռոնալդոյի դուբլի շնորհիվ Սկոլարիի թիմը 5-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: