ԼՂ ՊԲ. Կասեցվել են դիվերսիոն գործողություններ, երկու կողմից կան կորուստներ

Pcsx2 1.1.0 (R5396)
Շոու Բիզնես
  • Հայաստանում Աստղաին Նորություններ Դիտեք Այս Էջում.
Շոու Բիզնես
Սպորտ
  • Սպորտաին Նորություններ 2014թ.
Jpcsp R2711
Կայքի Մասին
  • Այցելեք Այս Էջ և Տեղեկացեք Մեր Կայքի Մասին
Pcsx2 1.0.0 (R5350)
Եղանակը Հայաստանում
  • Տեղեկացեք Եղանակի Մասին Այս Էջում.
DeSmuME 0.9.8
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբէր » 2 » Սենսացիա. Սյունիքում ֆիզկուլտուրայի ուսուցիչը բռնաբարել է աշակերտուհուն
16:33
Սենսացիա. Սյունիքում ֆիզկուլտուրայի ուսուցիչը բռնաբարել է աշակերտուհուն

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետեւել իրեն: «Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է՝ այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին կանչել է Կարինեին եւ տարել: Երեխաները կասկածել են… Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնում է ու բանալու անցքով նայում»,- պատմում է Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը: Կարինեի հետ կատարվածը տեսնելով՝ աղջիկը վազում եւ օգնության է կանչում ուսուցիչներին: Սկզբում «օգնության» է հասնում Ալվարդ Սահակյանը, հետո՝ Նելլի Գալստյանը, սակայն երկուսն էլ վախենում են դուռը բացել եւ գյուղապետ-ուսուցչի արածը «բացահայտ» տեսնել: Արդեն երրորդ ուսուցիչը՝ դպրոցում պատմություն դասավանդող Հովհաննես Բաղդասարյանը, «դեպքի վայրին» մոտենալ ընդհանրապես հրաժարվում է: «Ասում է՝ ես Ազատի հետ չունեմ, հետը կռված եմ, չեմ էլ ուզում երեսը տեսնեմ,- պատմում է Գագիկը,- երեխաները նորից դասի չեն մտել: Տեսնելով Կարինեի վիճակը՝ դուրս են եկել դպրոցի հայաթ ու կանչել՝ ար-դա-րու-թյուն, ար-դա-րու-թյուն: Մոտ 30 երեխա, ամբողջ գյուղում ձայնը զրնգացել է»: Գագիկը մանրամասնում է, որ գյուղապետը երեխային բռնաբարել է: Դեպքից հետո աղջիկը կարմրած է եղել, քայլել է օրորվելով: Նա մինչեւ հիմա շատ վախեցած է. «Ով մոտենում է, ասում է՝ Ազատը եկավ, սպանելու է ինձ, Ազատը եկավ, սպանելու է ինձ: Մենակ էդ 2 բառն է ասում: Որ (Ազատը) ասել է՝ եթե ասես, սպանելու եմ, իմանում է, թե Ազատն է դուռը բացում-փակում»: Գագիկի խոսքով՝ թե ստույգ ինչ է կատարվել, իրենք իմացել են դեպքի հաջորդ օրը: «Գնացի, որ դպրոցի տնօրենին՝ Սիրուն Մկրտչյանին տեսնեմ, ասացին՝ գնացել է Գորիս: Մոտեցա ուսմասվարին՝ Ալվարդ Հայրապետյանին՝ Դուք գիտե՞ք, թե դպրոցում ինչ է կատարվում, հեսա սուտկեն լրացել է, բայց մեզ չեք ասել,- պատմում է Գագիկը,- դասատուներն ասում են՝ մենք շուտ ենք իմացել, մտածել ենք՝ թող անցնի գնա… Դե, գյուղապետ է մի պատառ կոշտ ու կոպիտ ա անում, ասում են՝ զահլա չունենք, վախենում են»: Ըստ Գագիկի՝ գյուղապետ Ազատ Ղուկասյանին կանչել են տուն, որպեսզի անձամբ լսի, թե Կարինեն ինչ է պատմում: Սակայն գյուղապետը տուն մտնելուն պես սկսել է երեխային հրել եւ ասել՝ «ես քեզ կանչել էի իմ կաբինետ փարոսի համար, որ տեսնեմ՝ փարոս ստանո՞ւմ եք, թե՞ չէ»: «Մենք իրան տնից հանեցինք, ասացինք՝ էսքանից հետո հլը բրդո՞ւմ ես: Զանգեցինք ոստիկանություն, մինչեւ 1 ժամը եկան, Կարինեին տարան, ուսուցիչների հետեւից գնացող աշակերտին էլ տարան ու պատմության դասատու Հովիկ Բաղդասարյանին»,- պատմում է Գագիկը: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» միայն հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Այլ հարցի ոստիկանությունը չի պատասխանում՝ «նախաքննության շահերից ելնելով»: «Ինքը՝ գյուղապետը, երկու օր գնաց ստից պառկեց հիվանդանոցում, հիմա էլ փախել ա Երեւան: Իրան չեն բռնել»,- ասում է Գագիկը: «Հետքի» տեղեկություններով՝ առաջին անգամը չէ, որ 1962 թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր եւ, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ: Անհասկանալի է, թե ինչու Ազատ Ղուկասյանը մինչ օրս կալանավորված չէ: Մի՞թե այս անգամ էլ հանրապետական գյուղապետը անպատիժ կմնա:

Կատեգորիա: 18+NewS | Դիտումներ: 573 | Ավելացրեց: Admin1998 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Одноклассника
Facebook
Մեր Ընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
» Գրանցված են կայքում
Ընդհանուր՝3
Նորերը այս ամիս՝0
Նորերը այս շաբաթ՝0
Նորերը երեկ՝0
Նորերը այսօր՝0
» ՆՐԱՆՑԻՑ
Ադմինիստրատոր ՝1
Մոդերատոր՝0
%