ԼՂ ՊԲ. Կասեցվել են դիվերսիոն գործողություններ, երկու կողմից կան կորուստներ

Pcsx2 1.1.0 (R5396)
Շոու Բիզնես
  • Հայաստանում Աստղաին Նորություններ Դիտեք Այս Էջում.
Շոու Բիզնես
Սպորտ
  • Սպորտաին Նորություններ 2014թ.
Jpcsp R2711
Կայքի Մասին
  • Այցելեք Այս Էջ և Տեղեկացեք Մեր Կայքի Մասին
Pcsx2 1.0.0 (R5350)
Եղանակը Հայաստանում
  • Տեղեկացեք Եղանակի Մասին Այս Էջում.
DeSmuME 0.9.8
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբէր » 3 » Զինվորը քնից արթնացել ու ծառայակից հերթապահին հակառակորդի տեղ դնելով 10 կրակոցով սպանել է նրան
13:00
Զինվորը քնից արթնացել ու ծառայակից հերթապահին հակառակորդի տեղ դնելով 10 կրակոցով սպանել է նրան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի և Արթուր Զոհրաբյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ: Պարտադիր զինծառայության մեջ գտնվող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 20-ը ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի կազմում՝ որպես դիտորդ: Սեպտեմբերի 15-ին Տիգրան Հակոբյանը խախտել է «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին» կանոնադրության պահանջները, որոնք արգելում են հերթապահության ժամանակ շեղվել, թուլացնել աչալրջությունը: Գիշերվա ժամը 2-ն անց 50-ի սահմաններում Տիգրան Հակոբյանը դիտակետում հերթապահության ժամանակ կանգնած քնել է, արթնացել է ձայներից: Իրենից ձախ՝ մոտ 10 մետրի վրա, տեսել է մարդու կերպարանք: Քնաթաթախ վիճակում, չհասկանալով, որ դա իր հետ հերթապահություն կատարող շարքային Խաչատուրն է, մտածելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել դիրք, Հակոբյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու թվով 10 փամփուշտ է կրակել մարդկային կերպարանքի ուղղությամբ: Արդյունքում շարքային Խաչատուր Խաչատրյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ մահացել է: Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով: Տիգրան Հակոբյանի հետ ամբաստանյալի աթոռին են նաև դեպքի ժամանակ ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ Արթուր Մարտիրոսյանը և դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը: Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասով, իսկ Արթուր Զոհրաբյանին՝ 375 հոդվածի 1-ին մասով: Դեպքի ժամանակ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը եղել է տվյալ դիրքի ավագի օգնականը: Նա, ըստ հաստատված գրաֆիկի, պարտավոր է եղել ամեն օր՝ գիշերվա ժամը 2-ից մինչև 4-ը, դիտակետում հերթապահել դիտորդների հետ: Սակայն դեպքի պահին Մարտիրոսյանը գտնվել է ոչ թե դիտակետում, այլ՝ գետնատնակում, նրա կատարած խախտումը, անբարեխիղճ վերաբերմունքը կանոնադրության պահանջների ու ծառայության նկատմամբ, ըստ դատական ակտի, առաջացրել է էական վնաս: Ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը դեպքի ժամանակ նշանակված է եղել դիրքի ավագ, եղել է պաշտոնատար անձ, պետ: Նա, ըստ կանոնադրության, պարտավոր է եղել վերահսկելու դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը: Սակայն դեպքի ժամանակաընթացքում նա, տեղյակ լինելով, որ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը ոչ թե դիրքում է, այլ գետնատնակում, դրսևորել է իշխանության անգործություն, Մարտիրոսյանին չի ուղարկել դիտակետ՝ ծառայության, մարտական զգոնությունը չի ապահովել, ինչն առաջացրել է էական վնաս: Ամբաստանյալներն ընդհանուր իրավասության դատարանում իրենց մեղավոր են ճանաչել ու հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Վկայություն տված զինվորները, ըստ դատական ակտի, հայտնել են, թե Արթուր Մարտիրոսյանը ոչ մի անգամ չի կատարել իր պարտականությունները գիշերային հերթապահության ժամանակ, իսկ դիրքի ավագ Զոհրաբյանը տեղյակ է եղել դրան: Զոհրաբյանն ու Մարտիրոսյանը դիտորդների հերթափոխ կատարել են միայն այն ժամանակ, երբ տվյալ ժամին վերադաս հրամանատարությունը գտնվել է դիրքում: Զոհրաբյանը, որ պարտավոր էր դիրքում հերթապահել գիշերվա ժամը 4-ից մինչև 6-ը, նույնպես ոչ մի անգամ չի հերթապահել… Վկաների մեծ մասը ընդհանուր իրավասության դատարան չի ներկայացել: Հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները: Գործի քննության ընթացքում Արթուր Մարտիրոսյանը և Արթուր Զոհրաբյանը զորացրվել են: Արթուր Մարտիրոսյանն ուսանող է: Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար: Տիգրան Հակոբյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի սեպտեմբերի 18-ից: Արթուր Մարտիրոսյանն ու Արթուր Զոհրաբյանը դատապարտվել են 2 տարի ազատազրկման, նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու նշանակվել է 1 տարի փորձաշրջան: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել տուժողի իրավահաջորդը, ով համաձայն չի եղել Հակոբյանի նկատմամբ նշանակված պատժաչափին՝ այն համարելով ակնհայտ մեղմ պատիժ: Բողոքաբերը համաձայն չի եղել նաև Մարտիրոսյանի ու Զոհրաբյանի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառմանը: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ այս երկու ամբաստանյալները ևս պետք է դատապարտվեին իրական ու ավելի տևական ազատազրկման: Բողոքաբերը պահանջել է պատժի մասով բեկանել դատավճիռը, երեք ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատիժներն էլ խստացնել, Մարտիրոսյանի ու Զոհրաբյանի նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառել:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 578 | Ավելացրեց: Admin1998 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Одноклассника
Facebook
Մեր Ընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
» Գրանցված են կայքում
Ընդհանուր՝3
Նորերը այս ամիս՝0
Նորերը այս շաբաթ՝0
Նորերը երեկ՝0
Նորերը այսօր՝0
» ՆՐԱՆՑԻՑ
Ադմինիստրատոր ՝1
Մոդերատոր՝0
%